30 հունվարի 2008 - 18:09 AMT
Հայաստանի նախագահական ընտրություններին հետեւելու են 34 դիտորդ ԵԽԽՎ-ից
Հայաստանի ԿԸՀ-ն 34 դիտորդի է հավատարմագրել Եվրախորհրդի Խորրդարանական Վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովից` փետրվարի 19-ին սպասվող նախագահական ընտրություններին հետեւելու համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի հանդիպմանը քննարկվել են անձնագրերի կնքմանը, նախընտրական հիմնադրամների եւ ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը վերաբերող հարցերը: Պրեսկոտի խոսքերով, ընտրությունների անցկացումն ու կազմակերպումը կարգավորող իրավական հիմքը էապես բարեփոխվել է, հաղորդում է ՀՀ ԿԸՀ մամլո ծառայությունը: