2 սեպտեմբերի 2017 - 11:21 AMT
Հուլիսին Վրաստան է այցելել 209.000 հայաստանցի զբոսաշրջիկ

2017 թվականի հուլիս ամսին Վրաստան է այցելել ավելի քան 209.000 հայաստանցի զբոսաշրջիկ: Տվյալները հրապարակել է Վրաստանի տուրիզմի ազգային գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հայաստանն այս ցուցանիշով 2-րդ տեղում է: Հուլիսին Վրաստան այցելած օտարերկրացիների մեծ մասը ռուսներ են, իսկ երրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են՝ 190.000 մարդ, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Նշվում է նաև, որ Վրաստանում 2016-ի տվյալներով կա 1496 հյուրանոց, որից 99.5% մասնավոր է: Հատկանշական է, որ միայն 2016-ի ընթացքում երկրում 270 նոր հյուրանոց է բացվել:

2016-ի ընթացքում Վրաստանի հյուրանոցներն ընդունել են 2.5 մլն այցելու, ինչը 2015-ի համեմատ 35%-ով շատ է: