2 սեպտեմբերի 2017 - 14:18 AMT
iPhone-ի միջոցով հնարավոր կլինի նաև սափրվել

Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են iPhone-ի կիրառման ևս մեկ եղանակ: Sanko Co. Ltd ընկերության մասնագետները մինի-սափրիչ են թողարկել, որն աշխատում է սմարթֆոնին միացնելուց:

Սարքը շատ կոմպակտ է և գլանակի ձև ունի, որին ամրացված է Lightning-ադափթերը: Thanko անվանումը ստացած սարքը մշակողները վստահեցնում են, որ այժմ տղամարդկանց համար շատ ավելի հարմարավետ կլինի սափրվելը, քանի որ ամեն անհրաժեշտ իր կարելի է իր հետ կրել, այն նաև շատ տեղ չի զբաղեցնի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Սակայն սարքը հարմար չի լինի ուժեղ սեռի այն ներկայացուցիչների համար, որոնք կոշտ մազածածկ ունեն, քանի որ սարքի հեղինակները միայն մեկ գլխիկ են նախատեսել սարքի համար միակ ածելիով:

Տվյալ պահին iPhone-ի համար նախատեսված գրպանի սափրվելու սարքը կարելի է գնել միայն Ճապոնիայում, որտեղ դրա արժեքն արտադրողի կայքում 980 յեն է կամ 9 դոլար: