2 սեպտեմբերի 2017 - 17:25 AMT
ՀՀ-ում 7 ամսում ինքնասպանության 117 դեպք է գրանցվել

2017 թվականի հունվարից սեպտեմբեր ՀՀ ԱԻՆ-ում գրանցվել է ինքնասպանության վերաբերյալ 410 ահազանգ: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը։

«Դեպքերից 117-ն իրագործվել է, 275 -ի դեպքում հաջողվել է այն կանխել, իսկ 18-ի դեպքում քաղաքացիները պարզապես սպառնացել են ինքնասպան լինել»,- ընդգծել է Կարապետյանը, գրում է Aysor.am-ը։

Նա նաև տեղեկացրել է, որ 2017 թվականի 7 ամսվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է 1 մլն 239 հազար 372 զանգ:

«Գրանցվել է 7751 արտակարգ դեպք»,- ասել է փոխնախարարը: