4 սեպտեմբերի 2017 - 11:19 AMT
Կոնգրեսի գրադարանում Վարդանանց տոնին նվիրված դասախոսություն է ընթերցվել

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում սեպտեմբերի 3-ին Վարդանանց օրվան նվիրված 21-րդ դասախոսությունն է ընթերցվել: Այս մասին Twitter-ում հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և հանրահայտ ամերիկահայ նովելիստ Քրիս Բոհջալյանը ևս ելույթներով են հանդես եկել միջոցառմանը:

Վարդանանց տոնին նվիրված դասախոսությունների շարքը սկսվել է 1991 թվականին: Այն կոչվում է ի պատիվ Վարդան Մամիկոնյանի, որը 451 թվականին ղեկավարել է պարսկական զորքի դեմ հայերի մղած կռիվը, որը պատմության մեջ հայտնի է Ավարայրի ճակատամարտ անունով: