4 սեպտեմբերի 2017 - 13:08 AMT
Հայկական խոհանոցը՝ Պետերբուրգի խոհարարական փառատոնում

Սեպտեմբերի 1-3-ը Սանկտ Պետերբուրգում կայացած ազգային խոհանոցների փառատոնի շրջանակում ներկայացվել է նաև հայկական ազգային խոհանոցը:

Ըստ փառատոնի կազմակերպիչների տեխնիկական առաջադրանքի, 15 մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է համտեսի համար 2-3 ճաշատեսակ ներկայացներ, մյուս ուտեստները կարելի էր վաճառքի հանել: Փառատոնի կազմակերպիչն էր Սանկտ Պետերբուրգի Ազգամիջյան հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության կոմիտեն:

Հայկական տաղավարում, բրենդային տոլմայից բացի, ներկայացվել էին տարբեր խավարտներ, աղանդեր, խմիչքներ: Ըստ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի, ազգային խոհանոցը դա ցանկացած ժողովրդի փիլիսոփայության մասն է, գրում է «Վեդոմոստին»:

«Աստվածաբաններից մեկն ասել է. աշխարհի բոլոր ուտեստները դա Աստծո սերն է, որն ուտելի է դարձել: Յուրքանչյուր ժողովուրդ իր յուրահատկությունն է ներդնում սննդի մեջ, այդ պատճառով էլ ազգային խոհանոցներն այդքան տարբեր են՝ ինչպես երգերն ու երաժշտությունը...Չկա 2 միատեսակ ուտեստ, ինչպես չկա 2 միանման ժողովուրդ»,-ասել է Մկրտչյանը:

Ըստ նախնական տվյալների, փառատոն է այցելել ավելի քան 10.000 մարդ: