4 սեպտեմբերի 2017 - 13:42 AMT
Ստեֆան Բոդզինը ելույթ կունենա Վրաստանի Ornament fest-ում

Հայտնի գերմանացի դիջեյ, մինիմալ տեխնո կոմպոզիտոր, Herzblu լեյբլի հիմնադիր Ստեֆան Բոդզինը (Stephan Bodzin) ելույթ կունենա ամենամյա վրացական Ornament fest փառատոնում:

Ornament fest փառատոնի մաս են կազմում ժամանակակից էլեկտրոնային երաժշտությունը, մնջախաղն ու տարբեր վիզուալ տարրերը:

Փառատոնը կանցնի հոկտեմբերի 21-ին Թբիլիսիում: Բացի հայտնի գերմանացի դիջեյից, փառատոնի շրջանակում հանդես կգա նաև տեխնո ոճի երաժիշտ, Black Strobe-ի առաջատար Առնո Ռեբոտինին, որը կատարում է էլեկտրոնիկայով համեմված 21-րդ դարի ռոքն ռոլ, նաև վրաստանցի դիջեյներ:

Ստեֆան Բոդզինը գերմանացի դիջեյ է , մինիմալ տեխնո կոմպոզիտոր, Herzblu լեյբլի հիմնադիր, ինչպես նաև բազում հաջող նախագծերի պրոդյուսեր, ինչպիսիք են Marc Romboy, Thomas Schumacher, Elektrochemie, H-Man и создатель ремиксов для Binary Finary, Frankie Goes To Hollywood և Sinead O’Connor նախագծերը:

Ընթերցեք նաև.Jan Blomqvist-ը ելույթ կունենա Վրաստանի Ornament fest-ում