Ճապոնիայի արքայադուստր, կայսր Ակիհիտոյի թոռնուհի Մակո Ակիսինոն պաշտոնապես հայտարարել է իր ուսանողական ընկերոջ հետ նշանադրվելու մասին:
25-ամյա արքայադուստրն արքայազն Ակասինոյի ավագ դուստրն է և կայսր Ակիհիտոյի առաջին թոռնիկը:
25-ամյա արքայադստեր ընտրյալը նրա հասակակից Քեյ Կոմուրոն է, իրավաբանական հիմնարկի աշխատակից, որի հետ նա ծանոթացել է 5 տարի առաջ Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում: Զույգը հայտարարել է նշանադրության մասին հատուկ այդ նպատակով հրավիրված մամուլի ասուլիսում:
Ամուսնությունը ստացել է կայսեր հավանությունը, սակայն արդյունքում արքայադուստրը կզրկվի իր տիտղոսից, գրում է BBC-ին:
Ըստ Ճապոնիայի օրենսդրության, կայսերական տոհմի տղամարդիկ սահմանափակված չեն կնոջ ընտրության հարցում, սակայն այլ է կանանց պարագայում:
«Ես մանկուց գիտեի, որ ամուսնությունից հետո զրկվելու եմ տիտղոսից: Թեև ես օգնել եմ կայսերը և ինքս էլ հնարավորությունների շրջանակում կատարել եմ պաշտոնական պարտականություններ որպես կայսերական ընտանիքի անդամ, միևնույն ժամանակ, ինձ համար թանկ է իմ անձնական կյանքը»,-ասել է նա:
Մակոյից բացի կայսերական ընտանիքում ևս 6 չամուսնացած արքայադուստր կա: Արական սեռի միակ ներկայացուցիչն արքայազն Հիսահիտոն է, Մակոյի կրտսեր եղբայրը: