31 հունվարի 2008 - 15:30 AMT
Թուրքիան մերժո՞ւմ է ստացել ԵՄ-ից
Քանի որ Թուրքիան գտնվում է Փոքր Ասիայում, այլ ոչ թե Եվրոպայում, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը մերժվել է: Նման համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Երկու պետությունների նախագահները նշել են, որ Եվրամիության հետ հարաբերություններում Թուրքիային կտրամադրվի արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ, հաղորդում է «Դնի.ռու»-ն: