31 հունվարի 2008 - 15:35 AMT
Իրաքից Երեւան է վերադարձել հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխը
Հունվարի 30-ին Երեւան է ժամանել Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների 6-րդ հերթափոխը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Հայ զինծառայողները Իրաքում իրենց առաքելությունը կատարում են լեհական դիվիզիայի կազմում 2005 թ. հունվարի 25-ից ի վեր: Հերթափոխի կազմում են 46 մարդ` երկու շտաբի սպա, երեք ռազմական բժիշկ, սակրավորների 10-հոգանոց բաժանմունք եւ տրանսպորտային դասակ` 31 վարորդ: