6 սեպտեմբերի 2017 - 17:59 AMT
Հայ ճարտարապետը Լոնդոնում սև տուֆից շենք կկառուցի

Mossessian Architecture-ը ներկայացրել է King’s Cross-ի նոր շինության նախագիծը, որը կառուցվելու է կենտրոնական Լոնդոնում հայկական տուֆից, հաղորդում է The Architects' Journal-ը:

S1 պայմանական անունը ստացած շենքի մակերեսը նախատեսված է 26,172 մ2, այն կունենա 11 հարկ: Տանիքում նախատեսված են բաց գոտիներ, իսկ նկուղային հարկում՝ ռեստորաններ ու խանութներ:

Սրա հարևանությամբ Mossessian Architecture-ը ևս մեկ շինություն է կառուցում՝ S2-ը, որը շահագործման կհանձնվի 2018-ի աշնանը: Շենքն արդեն իսկ ձեռք է բերել Google-ին պատկանող DeepMind Technologies-ը:

Երկու շինության դեպքում էլ հիմնական շինանյութը սև տուֆն է:

S1-ի շինարարությունը կսկսվի դեկտեմբերին:

Mossessian Architecture ճարտարապետական ընկերության հիմնադիրը Միշել Մոսեսյանն է: