5 սեպտեմբերի 2017 - 12:05 AMT
Օդանավակայաններում ուղևորահոսքն 8 ամսում աճել է 25.4%-ով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1.667.173 մարդ, որը 25.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 293.317 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.9%-ով:

2017 թվականի օգոստոս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 281.345 մարդ՝ 10.2%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաղորդմամբ, 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, 2016-ի հաշվետու ժամանակահատվածի համեմատ , «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 21.9% աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 14.985 տոննա ապրանք, որը 54%-ով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի օգոստոս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11.972 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 56.243 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7.065 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 22.1%-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: