5 սեպտեմբերի 2017 - 16:04 AMT
«Կիսատ մնացած». Նոր ֆիլմ՝ հայուհու ու թուրքի սիրո պատմության մասին

Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում էկրաններ կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին: Թուրքական լրատվականների հաղորդմամբ` ֆիլմն անդրադառնում է նաև «1915-ի հայկական դեպքերին»:

Գլխավոր դերերում հանդես են եկել Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն: Ֆիլմում նկարահանվել են նաև Նիհան Թարհանը, Մինե Թյուֆեքչիօղլուն, Մելդա Արատը, Ադնան Էրդողանը և Իբրահիմ Գյունդողանը: Ֆիլմի ռեժիսորն է Էմրե Յըլմազը, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ ֆիլմ սցենարի՝ Իսկուհին Հայաստանից մեկնում է Ստամբուլ՝ ուսանելու տեղի համալսարանում, որտեղ և ծանոթանում է Մերթի հետ: Երիտասարդները սիրահարվում են, սակայն Հայաստանից Ստամբուլ մեկնած Իսկուհու եղբայրը՝ Արամը, և Մերթի ընտանիքը դեմ են նրանց հարաբերություններին: Երիտասարդները ստիպված են պայքարել իրենց առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար: