2017-ի հուլիսին տնտեսական աճը Վրաստանում կազմել է 3,8% 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2017-ի հունվար-հուլիսին՝ 4,4%: Այդ մասին հայտնել է Վրաստանի վիճակագրական դեպարտամենտը:
Ըստ դեպարտամենտի, առաջին 7 ասմում տնտեսական ցուցանիշներն ավելի մեծ աճ են արձանագրել, քան ակնկալվում էր, ինչը կարելի է բացատրել արտաքին հատվածի գործոնով: «Տնտեսության աճի վրա ազդել են ապրանքների արտահանման և զբոսաշրջության ոլորտում ծառայությունների մատուցման աճը, ինչպես նաև դրամական փոխանցումների աճը: Դրա հետ մեկտեղ աճել է տարբեր ապրանքների սպառումը, ինչը ևս նպաստում է տնտեսական աճին», ասվում է հաղորդագրության մեջ, գրում է apsny.ge-ն:
2017-ին տնտեսական աճը Վրաստանում նախատեսված էր 4%-ի սահմանում: