6 սեպտեմբերի 2017 - 12:32 AMT
Դատախազությունը 13 տարի է պահանջել մոսկովյան բանկը գրաված Արամ Պետրոսյանի համար

Դատախազությունը 13 տարվա ազատազրկում է պահանջել գործարար Արմեն Պետրոսյանի համար, որը պատանդների էր վերցրել Սիթիբանկի մոսկովյան բաժանմունքում:

«Խնդրում եմ մեղավոր ճանաչել Պետրոսյանին և որպես պատիժ 13 տարվա կալանավորման դատապարտել խիստ ռեժիմով գաղութում», -ասել է դատախազը, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:

Ըստ դատախազի, Պետրոսյանն իբր «մշտապես խոսել է այն մասին, որ պայթեցնելու է բանկի բաժանմունքը, բացի այդ, ասել է, որ կորցնելու բան չունի»: Նա հավելել է, որ գործարարը հատուկ ազատել է պատանդներին, որպեսզի վերջիններս «ուշադրություն գրավեն պատահարի հանդեպ»:

Գործարարին մեղադրում են նաև ահաբեկչական գործողության և որպես զենք օգտագործվող առարկայի օգնությամբ պատանդառության մեջ: Այդ հոդվածներով նախատեսված առավելագույն պատիժը 15 տարի է: Պետրոսյանը մասնակիորեն ընդունել է մեղքն ու զղջացել է:

2016-ի օգոստոսի 24-ին սննկացած հայ գործարար Արամ Պետրոսյանը պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկում: Օգոստոսի 24-ին Պետրոսյանը տեսահոլովակ էր տեղադրել YouTube-ում` զգուշացնելով, որ «դիմելու է ՌԴ ՔՕ կտրուկ, աղմկահարույց խախտման»: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նա կարող է խուսափել պատանդներ վերցնելու համար պատժից, քանի որ կամավոր ազատ է արձակել մարդկանց: Պետրոսյանն առաջին ցուցմունքներն է տվել ոստիկանությունում և հայտարարել է, որ մտադիր չէր սպանել պատանդներին: «Նրա խոսքերով, ինքն ընդամենը ցանկացել է ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա»,-ասել է Մոսկվայի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Իվանովան: