31 հունվարի 2008 - 18:00 AMT
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մավրիտանիայի հետ
Հունվարի 30-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչությունում կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պաշտոնական արարողությունը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը ստորագրեցին ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Ա. Մարտիրոսյանը եւ ՄԱԿ-ում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության Մշտական ներկայացուցիչ, դեսպան Աբդերրահիմ Օուլդ Հադրամին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: