6 սեպտեմբերի 2017 - 15:56 AMT
Մոսկվայում հայկական գինիների համտես է անցկացվել

Մոսկվայում Հայաստանի առաջատար գինեգործների արտադրած գինիների համտես է անցկացվել: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Երեկոյի հյուրերին ողջունել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Միջոցառման շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի սոմելիեների և փորձագետների միության ղեկավար Արթուր Սարգսյանը և գինեգործ Վահե Կուշղերյանը ներկայացրել են Հայաստանում գինեգործության զարգացման պատմությունը: