Միայն մեկ օր՝ սեպտեմբերի 13-ին, Pink Floyd-ի կիթառահար Դևվիդ Գիլմորի համերգը Պոմպեյում կցուցադրվի ամբողջ աշխարհի կինոթատրոններում, բայց ոչ Երևանում:
Երևանի կինոթատրոններում ցուցադրություն կազմակերպելու համար ստորագրահավաք է սկսվել: Բավարար քանակի դիմորդների դեպքում մենեջմենթը կբանակցի տեղի կինոթատրոնների հետ:
«Բաց չթողնենք անկրկնելի տաղանդին մեծ էկրան տեսնելու բացառիկ հնարավորությունը»,- կոչ են անում ստորագրահավաքը նախաձեռնողները:
Եթե ցանկանում եք միանալ ստորագրահավաքին, անցեք այս հղումով: