7 սեպտեմբերի 2017 - 11:02 AMT
Վրաստանում հայկական ավտոբուս է վթարվել. Զոհեր ու վիրավորներ կան

Սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան Վրաստանի տարածքում հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Լուրը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա նշեց, որ, ըստ իրենց ունեցած տեղեկատվության, ավտոբուսների ուղևորներից 11-ը դիմել են բժշկական օգնության, սակայն մանրամասների դեռևս չեն տիրապետում:

«Դեռ այսքանը գիտենք: Տուժածների առողջական վիճակի մասին մանրամասները լինելուն պես կհրապարակենք»,- նշեց խոսնակը:

Նախնական տվյալների համաձայն, ավտոբուսը բախբվել է Mercedes մակնիշի թեթև մարդատար մեքենային, ինչի արդյունքում վերջինիս վարորդն ու ուղևորները մահացել են: