7 սեպտեմբերի 2017 - 15:53 AMT
iPhone 8-ի նախնական պատվերների ընդունման մեկնարկային օրը հայտնի է

Apple ընկերությունն արդեն հաստատել է իր հաջորդ սերնդի iPhone-ի շնորհանդեսի օրը՝ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: Նախնական պատվերների ընդունումը ակնկալվում է սեպտեմբերի 15-ից: Այդ մաիսն հայտնել է գերմանական մասնագիտական Macerkopf ռեսուրսը՝ գերմանական օպերատորների ծրագրերի վրա հղումով:

Ըստ աղբյուրների տվյալների, իրական մանրածախ վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 22-ին՝ նախնական պատվերների ընդունման մեկնարկից մեկ շաբաթ անց: Դա միանգամայն տեղավորվում է վերջին տարիներին iPhone-ների թողարկման քաղաքականության մեջ, գրում է Ferra.ru-ն:

Ակնկալվում է, որ սեպտեմբերի 12-ին ընկերությունը կներկայացնի iPhone 8 նոր մոդելը, ինչպես նաև Apple Watch-ի, Apple TV-ի և iOS-ի թարմացումները:Բացի այդ, միջոցառմանը կներկայացվեն iPhone 7 և 7 Plus-ի թարմացված տարբերակները անլար լիցքավորմամբ: Գլխավոր նորույթներից է A11 պրոցեսորը և հետևի ապակյա պանելը: Շնորհանդեսը կանցնի Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում, թատրոնում, որն անվանակոչված է ընկերության հիմնադիրներից Սթիվ Ջոբսի պատվին: iPhone 8-ի հիմնական տեսախցիկը կկարողանա 4K վիդեոներ ձայնագրել վայրկյանում 60 կադր արագությամբ: