7 սեպտեմբերի 2017 - 13:57 AMT
Աշխարհի գավաթ. Արոնյանը սևերով միավորը կիսել է Հոու Յիֆանի հետ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացել են 1/32 եզրափակչի առաջին պարտիաները: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով միավորը կիսել է Չինաստանը ներկայացնող շախմատիստուհի Հոու Յիֆանի հետ:

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Սամուէլ Սևյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել չինացի գրոսմայստեր Վանգ Հաոյի հետ, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 7-ին կկայանան 1/32 եզրափակչի պատասխան պարտիաները: