1 փետրվարի 2008 - 13:57 AMT
Սերգեյ Մարկեդոնով. ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններում առկա է զգուշավոր լավատեսությունը
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով համանախագահները, ինչպես նաեւ առաջատար եվրոպացի դիվանագետները կանախտեսումներ չեն անում Հարավային Կովկասի երկու երկրների հաշտեցման գործում մեծ առաջընթացի վերաբերյալ, ինչպես դա եղավ 2006 եւ 2007 թթ.: Սակայն առկա է զգուշավոր լավատեսությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան խնդիրների բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Ըստ նրա, ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան գտնում է, որ «նախագահների հետ հանդիպումների արդյունքում...բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կա»: «Մինչդեռ նույնիսկ պրոֆեսիոնալ լավատեսները հասկանում են, որ ընտրական 2008 թվականը Հայաստանում եւ Ադրբեջանում հայրենասիրական թեման ամենապահանջարկ ունեցողը կդարձնի այլ նախընտրական կարգախոսների եւ նախագծերի շարքում: Ուստի նույնիսկ հայտնի լավատես Բրայզան ճշգրիտ կանխատեսումներ չի անում թե ձեռք կբերվի արդյոք բանավոր պայմանավորվածություն Երեւանի եւ Բաքվի միջեւ 2008 թվականին կամ կստորագրվի արդյոք գրավոր համաձայնագիր»,-գտնում է քաղաքագետը:

Մարկեդոնովը համոզված է, որ Երեւանի ռազմավարական նպատակն է ժամանակ շահելը: «Համաշխարհային հանրությունը պետք է հաշտվի այն բանի հետ, որ Ադրբեջանը կորցրել է վիճարկվող տարածքը: Ադրբեջանում, որը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաեւ հարեւան յոթ շրջանների (բուն ադրբեջանական շրջանների, որոնցից մի քանիսն առավել բնակեցված էին, քան նախկին ԼՂԻՄ-ը) հանդեպ, իրավիճակն այլ է: Ղարաբաղի համար պայքարը հիմք հանդիսացավ նոր հետխորհրդային ադրբեջանական պետականության համար եւ կենտրոնական տարր ժամանակակից ադրբեջանցիների ինքնության համար: Այստեղից էլ բխում է պաշտոնական Բաքվի ձգտումը որոշակի մակարդակի վրա (որը վերահսկվում է վերեւից) պահել ռեւանշիստական տրամադրությունները»,-ընդգծել է նա, գրում է Պոլիտկոմը: