8 սեպտեմբերի 2017 - 15:21 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում մորուքի փառատոն կանցկացվի

Հայաստանում մորուքի փառատոն կանցկացվի: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Արենիի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

Ըստ նրա, այդպիսի փառատոն անցկացնելու որոշումն ինքնաբուխ է եղել: Դեռ որոշված չէ, թե հստակ ինչ ժամկետում այն կանցկացվի, բայց դա, հավանաբար, կլինի 2018-ին:

«Ես դեռ վայրն եմ փնտրում, փառատոնի անցկացման հարթակը դեռ ընտրված չէ»,-ասել է Մանուկյանը:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է ամենաերկար, ամենաանհեթեթ և ամենակարճ մորուքի մրցումներ անցկացնել: Նպատակն է՝ զբոսաշրջիկներին գրավել: Մանուկյանը չի բացառել, որ մորուքավորների փառատոնին մասնակցելու հրավեր ստանա նաև հայտնի որևէ անձ:

ՖՈՏՈՇԱՐՔ