9 սեպտեմբերի 2017 - 11:44 AMT
Euromag. Երևանը՝ աշնանային ճամփորդությունների լավագույն 5-յակում

Երևանն ընդգրկվել է ռուսաստանցիների հանգստի համար աշնանային ճամփորդությունների լավագույն 5-յակում: Ցանկը կազմել է Euromag ամսագիրը և ավիատոմսերի որոնման Aviasales.ru ծառայությունը:

Երևանից բացի, ցուցակում ընդգրկվել են Մյունխենը, Նիսը, Բուդապեշտն ու Մադրիդը:

Ըստ պարբերականի, Երևանը լավ ընտրություն է համեղ ուտեստների սիրահարների համար: «Ձեզ սպասում են խորովածը, խաշը, սուջուխը, և իհարկե՝ հռչակավոր «Արարատ» կոնյակը: Եթե հետաքրքիր է, թե ինչպես է պատրաստվում այդ խմիչքը, կարելի է մասնակցել գործարանում կազմակերպվող շրջայցին: Երևանից ոչ հեռու է գտնվում ստորգետնյա հայտնի վիմափոր եկեղեցին՝ Լևոն պապիկի եկեղեցին: Այնտեղ կա երազանքներ պահելու անկյուն՝ ասում են, որ դրանք անպայման իրականանում են: Երևանում անպայման այցելեք Երկնագույն մզկիթ և Կոնդ՝ հին քաղաքի պահպանցած այդ «կտորը»: Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթի նվազագույն գինը 9140 ռուբլի է»,-ասվում է հոդվածում: