9 սեպտեմբերի 2017 - 14:04 AMT
ԱՀ ՊՆ. Շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է

Սեպտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական անդորրը:

Ինչպես հաղորդում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 2500 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը, պահպանելով զգոնությունը, շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր մոտ 200 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: