9 սեպտեմբերի 2017 - 17:03 AMT
Գարիկ Մարտիրոսյան. Գոնե ինչ-որ բանով մոտեցել եմ Մխիթարյանի մակարդակին

Ռուսաստանաբնակ հայ շոումեն Գարիկ ՄարտիրոսյանըComedy Club-ի նոր եթերաշրջանի մեկնարկի նախաշեմինInstagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ կատակում է այն թեմայով, թե իրենComedy Club-ում գնահատում են, որովհետև միակ «լեգիոներն է Հայաստանից», ինչպես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է «Մանչեստր Յունայթեդում» :

«Գոնե մի բանով մոտեցել եմ ՄՅու-ից Մխիթարյանի մակարդակին: Նա նույնպես իր թիմի միակ լեգիոներն է Հայաստանից»,- գրել է Մխիթարյանը:

Comedy Club-ի նոր եթերաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին: