11 սեպտեմբերի 2017 - 10:27 AMT
Սեպտեմբերի 11-15-ը տեղումներ չեն սպասվում

Սեպտեմբերի 11-15-ին հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում` Երևանում, սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Նույն օրերին հանրապետությունում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: