11 սեպտեմբերի 2017 - 12:57 AMT
Սեպտեմբերի 10-ին Լապշինն ինքնասպանության փորձ է արել Բաքվի բանտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստանալու նախօրեին, սեպտեմբերի 10-ին, Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն ինքնասպանության փորձ է արել: Ըստ Ալիևի հասարակական և քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի, պատճառը «Իսրայելի կողմից արտահանձնման ընթացակարգերի ձգձգումն էր»:

Հուլիսին ռուսաստանցի բլոգերը դիմում է ներկայացրել իրեն Իսրայել արտահանձնելու խնդրանքով:

«Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին կարգադրութուն է ստորագրել, ըստ որի Լապշինն ազատվում է պատիժն Ադրբեջանում կրելուց և, հավանաբար, կարտահանձնվի Իսրայել»,-հայտարարել է Ալիևի հասարակական և քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Հասանովը նշել է, որ Լապշինին Իսրայելին արտահանձնելու հարցը վաղուց էր քննարկվում երկու պետությունների միջև: «Համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի, Ալիևի կողմից ներում ստանալուց հետո Ադրբեջանի կառավարությունը Լապշինին կարտահանձնի իսրայելյան կողմին: «Սակայն, ցավոք իսրայելյան կողմը ձգձգեց արտահանձնումը, որի հետևանքով սեպտեմբերի 10-ին տհաճ դեպք տեղի ունեցավ: Լապշինն ինքնասպանության փորձ ձեռնարկեց այն հաստատությունում, որտեղ կրում էր պատիժը: Բանտի հսկիչների զգոնության ու օպերատիվության շնորհիվ ինքնասպանությունը կանխվել է: Նրան շտապ բուժօգնություն է ցուցադրվել: Այշմ Լապշինը բուժվում է բժզկի հսկողությամբ»,-ասել է նա:

Ալի Հասանովը նշել է, որ այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ն և Իսրայելի դեսպանատունը զբաղվում են Լապշինի արտահանձնման գործով, հավանաբար, գործընթացը շուտով կավարտվի:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: