11 սեպտեմբերի 2017 - 16:28 AMT
Զառա. Երաժշտությունը վերացնում է պատնեշները սերունդների և ազգությունների միջև

Սեպտեմբերի 9-ին ՌԴ «Կոլոմենսկոե» թանգարան արգելոցում անցկացվել է էթնիկ երաժշտության «Մեր սրտերի երաժշտությունը» միջազգային փառատոնը, որի կազմակերպիչն է ՌԴ վաստակավոր արտիստ Զառան (Զարիֆա Մգոյան):

«Երաժշտությունը ունիվերսալ լեզու է, որը վերացնում է բոլոր պատնեշները ազգությունների և սերունդների միջև»,-հայտարարել է երգչուհին:

Փառատոնի շրջանակներում հանդես են եկել Պելագեյան, Սեվարան, Նինո Կատամաձեն և Insight խումբը, «Ռուսթավի» համույթը, Յասմին Լևին, Գորան Բրեգովիչը և այլոք, գրում է Gorod48.ru-ն:

Համաշխարհային մասշտաբի երաժշտական իրադարձությունը նախապատրաստվել է 8 ամիս:

2016-ի դեկտեմբերին Զառան ստացել է «Հանուն խաղաղության ՅՈւՆԵՍԿՕ-ի արտիստ» կոչումը, և ինչպես ինքն է ասում, «դարձել է քաղաքականությունից դուրս մի մեծ ընտանիքի անդամ»:

«Միայնակ մարդու մոտ ոչինչ չէր ստացվի: Փառատոնը կայացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցության շնորհիվ: Ես հավատում եմ, որ հանուն բարության, երաժշտության, մենք այս փառատոնը համաշխարհային կդարձնենք», -ասել է Զառան:

Ընթերցեք նաև. Երգչուհի Զառան՝ 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան