11 սեպտեմբերի 2017 - 16:05 AMT
Հայտնի ճանապարհորդ Վուդը իր նոր ֆիլմում կպատմի Հայաստանի լեռների մասին

Աշխարհի ամենահայտնի ճանապարհորդներից մեկը՝ բրիտանացի Լևիսոն Վուդը, եղել է Հայաստանի գեղատեսիլ լեռներում: «Հայաստանի լեռներում կյանքի մասին ճանապարհորդին պատմել են տեղաբնակները»,-գրում է Rusarminfo-ն բրիտանական Express.co.uk-ի վրա հղումով:

Ճանապարհորդը Հայաստան էր եկել Ռուսաստանից, իսկ այստեղից մեկնել է Իրան:

Հայաստանում, Ռուսաստանում և Իրանում իր ճանապարհորդության մասին Վուդը կպատմի իր նոր փաստագրական ֆիլմում: Ֆիլմը եթեր կհեռարձակվի մինչև տարեվերջ բրիտանական Channel 4 հանրային հեուստաալիքով:

Լևիսոն Վուդը աշխարհի ամենահայատնի ճանապարհորդներից է, նախկինում՝ բրիտանական բանակի դեսանտային: Նա ճանապարհորդությունների և արկածների մասին բազում գրքերի և փաստագրական ֆիլմերի հեղինակ է: Նրա ֆիլմերը ցուցադրվել են BBC-ի, Discovery-ի, National Geographic-ի եթերում: Վուդն առաջին մարդն էր աշխարհում, որին հաջողվեց անցնել Նեղոսի ամբողջ երկայնքով: