11 սեպտեմբերի 2017 - 17:39 AMT
Ֆրանսիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Նալբանդյանը Շարպանտիեին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: