12 սեպտեմբերի 2017 - 09:23 AMT
Օբամայի հիմնադրամը կրթաթոշակային ծրագիր է մեկնարկել. Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 6

Օբամայի հիմնադրամը կրթաթոշակային ծրագիր է իրականացնում՝ ֆինանսավորելու քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ անհատների ամբողջ աշխարհից:

Օբամայի հիմնադրամի շահառուները կարող են դառնալ ակտիվ համայնքային մտածողությամբ, տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ` կազմակերպիչներ, գյուտարարներ, արվեստագետներ, գործարարներ, լրագրողներ և այլն: Կրթաթոշակ կտրամադրվի 20 մասնակցի:

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 6-ը:

Հիմնադրամը կհոգա մասնակիցների կացության ու ճանապարհի ծախսերը:

Մանրամասների համար այցելեք այստեղ: