12 սեպտեմբերի 2017 - 11:06 AMT
«Մանչեսթեր Յունայթեդը» Կիմ Չեն Ինի նախընտրած ֆուտբոլային ակումբն է

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից է: Այդ մասին ասել է իտալացի քաղաքական գործիչ Անտոնիո Ռացցին:

Նա հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ինքն է դա խոստովանել: Ռացցին նաև նշել է, որ Կիմ Չեն Ինը հետևում է ֆուտբոլի բոլոր մեծ մրցաշարերին, իսկ ֆուտբոլը սիրել է պատանեկության տարիներին, երբ սովորում էր Շվեյցարիայում, գրում է Lenta.ru-ն The Sun թերթի վրա հղումով:

Ռացցին նաև ասել է, որ ՀԿԺՀ առաջնորդը հուսով է, որ շուտով հյուսիսկորեացի ֆուտբոլիստներ կհայտնվեն Անգլիայի առաջնությունում և այլ լիգաներում:

Օգոստոսի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ ծնվել է Կիմ Չեն Ինի երրորդ երեխան: Ըստ առկա տեղեկատվության, նորածինը տղա է: Ըստ չհաստատված տեղեկությունների, Կիմ Չեն Ինը նաև 2 դուստր ունի: