12 սեպտեմբերի 2017 - 12:42 AMT
Մինչև սեպտեմբերի 17-ն օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սեպտեմբերի 13-17-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Այդ ժամանակահատվածում հանրապետության տարածքում կպահպանվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: