4 փետրվարի 2008 - 13:45 AMT
Սանքտ Պետերբուրգում Հայաստանի քաղաքացի է սպանվել
Դանակի չորս վերքերով տղամարդու մարմինը հայտնաբերվել է այսօր առավոտյան Սանքտ Պետերբուրգի Խիզախության փողոցի եւ Լենինյան պողոտայի խաչմերուկում: Ներկայումս հանցագործության վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: Սպանվածի բնակության վայրն ու զբաղմունքը ճշտվում են: Ըստ նախնական տվյալների, զոհվածը Հայաստանի քաղաքացի է, զբաղվում էր մանր բիզնեսով, հաղորդում է «Օպերատիվ պաշտպանություն» լրատվական գործակալությունը: