13 սեպտեմբերի 2017 - 10:27 AMT
1/8 եզրափակչում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Դուբովի հետ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ սեպտեմբերի 12-ին կայացած առաջին պարտիայում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ:

Սեպտեմբերի 13-ին կայանալիք երկրորդ պարտիայում հայաստանցի շախմատիստը կխաղա սպիտակ խաղաքարերով, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դժվար պայքարում է նվաճել Թբիլիսիում շարունակվող Շախմատի աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակչի ուղեգիրը: Դա հայտնի է դարձել Արոնյան-Մատլակով պարտիայի ավարտին։ Սա միակ զույգն էր, ով խաղաց նաև 5 րոպեանոց 2 բլից պարտիա։

Թայ բրեյքից առաջ պայքարից դուրս մնացին մրցաշարի ֆավորիտներ Կարլսենը, Կրամնիկն ու Նակամուրան այլևս չեն խաղա։Թայ-բրեյքից հետո մրցաշարից դուրս են մնացել Կարուանան, Նեպոմնյաշչին, Լի Չաոն և Մատլակովը։