13 սեպտեմբերի 2017 - 11:04 AMT
ՀՀ-ում յուրաքանչյուր տարի ՄԻԱՎ-ի մոտ 300 նոր դեպք է գրանցվում, սիֆիլիսի՝ մոտ 50

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցը: Այս առթիվ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է վերջին տարիներին ՀՀ-ում ՄԻԱՎ-ի նոր դեպքերի հայտանբերման վիճակագրությունը:

Եվ այսպես, 2014 թվականին ախտորոշվել է ՄԻԱՎ-ի 324 նոր դեպք, 2015-ին՝ 294: 2016թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 303 դեպք: Ստացվում է, որ յուրաքանչյուր տարի արձանագրվում է ՄԻԱՎ-ի մոտ 300 դեպք, և ցուցանիշը կայուն պահպանվում է:

Ներկայացնում ենք նաև ՀՀ բնակչության շրջանում գրանցված սիֆիլիսով, հոնոկոկային վարակով, միզասեռային կանդիդոզով հիվանդացության 2010-2016 թթ. վիճակագրական տվյալները՝

Տեղեկատվությունը հավաքագրվում է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» ՓԲԸ-ի կողմից:

2017 թվականի վիճակագրական տեղեկառտվությունը կամփոփվի և հասանելի կլինի 2018 թվականի մայիսին:

Սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկել է ՀՀ այցելող «հակահիգիենիկ զբոսաշրջիկներին զսպաշապիկ հագցնել, որ իրենց ցանկությունները չբավարարեն հայ աղջիկների միջոցով»: Նա առաջարկել է ստուգել ՀՀ մուտք գործող բոլոր անձանց առողջական վիճակը: