4 փետրվարի 2008 - 14:55 AMT
Երեւանում կբացվի Հայաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության նոր շենքը
Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 5-ին բացելու են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նոր շենքը: Հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները ներկայացնելու է նա- Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի լիարժեք պատվիրակության նոր ղեկավարին: Հանձնակատարը Սլովենիայի Արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելի եւ Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի հետ միասին մասնակցելու է 2008թ. փետրվարի 4-6 Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան ԵՄ նախարարական եռյակի այցելությանը: