4 փետրվարի 2008 - 15:21 AMT
Թուրքիայի անվտանգության ուժերը ոչնչացրել են տասը քուրդ գրոհայինների
Թուրքիայի անվտանգության ուժերը ոչնչացրել են տասը քուրդ գրոհայինների երկրի հարավ-արեւելքում անցկացրած հատուկ գործողության արդյունքում: Ինչպես հաղորդել են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, Բինգյոլ նահանգում երեք օր շարունակ հատուկ գործողություններ էին ծավալվել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններին որոնելու եւ բռնելու նպատակով:

Բացի այդ, զինվորականներին հաջողվել է գաղտնի պահեստ հայտնաբերել, որտեղից առգրավվել է մեծ քանկությամբ պարեն, որ նախատեսված էր Թուրքիայում գործող ծայրահեղականների խմբի համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ՔԱԿ-ը 80-ական թվականներից ի վեր պայքարում է Թուրքիայի իշխանությունների դեմ անկախ քրդական պետություն ստեղծելու նպատակով երկրի հարավ-արեւելյան շրջաններում, որոնք գերազանցապես բնակեցված են քրդերով: