13 սեպտեմբերի 2017 - 15:17 AMT
Հայուհին՝ Ղազախստան-Ուելս խաղի գլխավոր մրցավար

Ղազախստան-Ուելս կանանց թիմերի միջև ֆուտբոլի 2019-ի Աշխարհի առաջնության ընտրական խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Ռուզաննա Պետրոսյանը Հայաստանից:

Նրան կօգնի հայաստանցի ևս 2 մրցավար՝ Հասմիկ Ղարիբյանն ու Լիանա Գրիգորյանը, ինչպես նաև Քրիստինա Յանուշկևիչը Ղազախստանից, գրում է Rusarminfo-ն:

Ղազախստան-Ուելս հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 17-ին «Աստանա Արենա» մարզադաշտում: