13 սեպտեմբերի 2017 - 18:01 AMT
Ճապոնացիները ներկայացրել են աշխարհի ամենաարագ ավտոմեքենան

Ճապոնական Aspark ընկերությունը Ֆրանկֆուրտի ավտոսալոնում ներկայացրել է Owl էլեկտրական հիպերքարը: Նորույթը աշխարհի ամենաարագ ավտոմեքենան է:

Aspark Owl-ն ունի 1000-ուժային էլեկտրական սաքր, որը թույլ է տալիս մինչև 100 կմ/ժ արագություն բացել մեկնարկից ընդամենը 2 վայրկյան անց:

Ընկերության ինժեներներն աշխատել են ավտոմեքենայի վրա 3 տարի: Մեքենայի անվասկավառակները պատրաստված են գերթեթև մագնիումից: Ավտոմեքենայի բարձրությունը չի գերազանցում 1 մետրը, գրում է Autonews.ru-ն:

Արտադրության մեկնարկի ժամկետներն ու այլ մանրամասները հայտնի կդառնան առաջիկայում: