14 սեպտեմբերի 2017 - 11:10 AMT
Արոնյանն Աշխարհի գավաթի 1/4-րդ եզրափակչում է

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն ԱրոնյաննԱշխարհի գավաթի1/4-րդ եզրափակչի ուղեգիր է նվաճել: Արոնյան-Դուբով պայքարը Թբիլիսիում ընթացող մրցաշարում տևել է 5 ժամ։ Նրանք 97 քայլ են կատարել։ Արոնյանը դժվար պայքարում հասել է հաղթանակի և քանի որ 1-ին պարտիան ավարտվել էր ոչ ոքի, 1․5։0․5 հաշվով հենց Արոնյանն է նվաճել 1/4-րդ եզրափակչի ուղեգիր, հայտնում է chess.am-ը։

Հաղթանակի շնորհիվ հաջորդ փուլ են անցել նաև Լիրեն Դինգն ու Վասիլի Իվանչուկը։ Վերջինս խաղից դուրս է հանել Անիշ Գիրիին։

Սեպտեմբերի 14-ին Արոնյանը հանգստանում է, իսկ սեպտեմբերի 15-ին կմրցի Իվանչուկի հետ։