14 սեպտեմբերի 2017 - 12:45 AMT
ՔԱԳՎ պետը մեկնել է Գերմանիա. Lufthansa-ի հետ քննարկումներ կլինեն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը մեկնել է Գերմանիա: Նա աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կլինի սեպտեմբերի 15-17-ն ընկած ժամանակահատվածում:

Համբուրգում Սերգեյ Ավետիսյանը հանդիպում կունենա Lufthansa ավիաընկերության տնօրինության հետ քննարկումներ անցկացնելու նպատակով:

PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան ՔԱԳՎ մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, ամեն ինչ պարզ կդանա այցի ավարտից հետո: