14 սեպտեմբերի 2017 - 13:54 AMT
Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Սեպտեմբերի 15-ին, 17-19-ին hանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 15-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ:

Սեպտեմբերի 16-ին՝ երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-ին կնվազի 2-3 աստիճանով, հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը: