14 սեպտեմբերի 2017 - 16:00 AMT
Վերնիսաժի մոտ սպանված և վիրավորված անձանց ինքնությունը պարզվել է

Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետևանքով սպանված և վիրավորված անձանց ինքնությունը պարզվել է։ Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գ.Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վ.Աբգարյանը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ ինքնաձիգ, մեկ ատրճանակ և պարկուճներ։ Ստեղծվել է քննչական խումբ և իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ, Վերնիսաժի հարևանությամբ: Նախնական տվյալներով՝ ևս մեկ հոգի սպանվել է։ Երկար կրակահերթից հետո մեկ վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։