4 փետրվարի 2008 - 18:47 AMT
Հայաստանում կայանալիք ընտրություններին կհետեւեն շուրջ 4 հազար դիտորդներ «Քո ընտրությունը» կազմակերպությունից
Հայաստանի ժողովրդավարական կուսակցությունը չի աջակցի նախագահության թեկնածուներից եւ ոչ մեկին 2008 թվականի փետրվարյան ընտրություններում: Այդ մասիօն Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԺԿ նախագահ Արամ Սարգսյանը: «Մեզ լավ են ծանոթ բոլոր ինը թեկնածուները, նրանց կենսագրությունները եւ թիմերը: Ուսումնասիրելով յուրաքանչյուրի ծրագրերը` մենք այն եզրակացության եկանք, որ նրանցից ոչ մեկը չի տալիս մեր գաղափարախոսության հիմնական սկզբունքների իրագործման երաշխիք»,-ասել է նա:

Մինչդեռ, «Հատուկ գունդի» Վետերանների միությունը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին եւ անձանց «խելամիտ եւ ազնիվ լինել եւ չփորձել իրենց ելույթներում ոտնահարել ժողովրդի հավատարիմ որդիների արժանապատվությունը: Ինչպես ասվում է վետերանների հայտարարության մեջ, «կեղծ հայրենասիրության քողի տակ որոշ անձինք ոտնահարում են ազգային արժեքները»:

Իր հերթին, Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ նախագահության թեկնածու Արման Մելիքյանի հայցը: Հիշեցնենք, որ այդ թեկնածուն, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը դիմել է ՍԴ` պահանջելով ոչ սահմանադրական համարել օրենսդրական այն ուղղումները, որոնք արգելում են քվեարկությունը Հայաստանից դուրս: Նրա խոսքերով, այդ ուղղումները ոտնահարում են հարյուր հազարավոր քաղաքացիների իրավունքները: Այդ փոփոխությունները ոչ միայն խախտում են արտերկրում բնակվող հայերի իրավունքները, այլ կարող են նաեւ նպաստող ֆոն դառնալ կեղծիքների համար ընտրությունների ժամանակ:

Հաղորդվում է նաեւ, որ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին կհետեւեն շուրջ 4010 դիտորդներ «Քո ընտրությունը» հասարակական կազմակերպությունից: «Մեր կազմակերպության կամավորներն արդեն իսկ հետեւում են բոլոր թեկնածուների քարոզարշավին»,-Երեւանում հաղորդել է կազմակերպության նախագահ Հարություն Համբարցումյանը: Նրա խոսքերով, յուրաքանչյուր տասն օրը մեկ նախընտրական արշավի մեկնարկից ի վեր դիտորդները իրենց դիտողություններն ու եզրակցություններն են ներկայացնում, հաղորդում են հայկական ԶԼՄ-ները: