15 սեպտեմբերի 2017 - 11:55 AMT
Շերը երգել է ռեփեր Future-ի հետ Gap-ի գովազդում

Ամերիկահայ երգչուհի Շերը համատեղ երգ է կատարել ռեփեր Future-ի հետ Gap-ի գովազդային տեսահոլովակի համար: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում՝ ապրանքանիշի ալիքում:

Դուետը կատարել է ամերիկյան Sly and the Family Stone խմբի 1968-ի Everyday People երգը: Հոլովակում նրանք հանդիպում են սպիտակ աստիճանի վրա, նստում են և կատարում լեգենդար թրեկի մի մասը:

Gap-ն ամերիկյան ընկերություն է և հագուստի վերավաճառքով է զբաղվում, այն հիմնվել է 1969-ին: Ապրանքանիշի կենտրոնակայանը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Սան Բրունո քաղաքում: