5 փետրվարի 2008 - 13:49 AMT
Մոսկվայում սափրագլուխներ են ձերբակալվել, ովքեր մեղադրվում են ամենաքիչը 20 սպանությունների առնչություն ունենալու մեջ
Մոսկվայում չորս դեռահասների են ձերբակալել, որոնց մեղադրում են ազգային թշնամանքի հիման վրա ամենաքիչը 20 սպանության առնչություն ունենալու մեջ: Նրանք բոլորը ձերբակալվել են սափրագլուխների խմբավորման գործի հետաքննության շրջանակներում. խմբավորումը մեղադրվում է ոչ սլավոնական արտաքինով մի քանի տասնյակ անձան սպանության մեջ, այն գլխավորել է 18-ամյա ուսանող Եկատերինբուրգից` Արթուր Ռինոն: Երիտասարդները կալանավորված են: Նրանց կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացված: Ընդհանուր առմամբ, այս գործով ձերբակալվել է ինը մարդ, ներկա դրությամբ նրանց վերագրում են մոտ 20 մարդու սպանություն, բացառված չէ, որ հետագայում այդ թիվը կարող է աճել, հաղորդում է «Պրավդան»:

Անցած տարվա ապրիլին ձերբակալվել են մոսկովյան բուհերի երկու ուսանող` Ռինոն եւ մոսկվաբնակ 18-ամյա Պավել Սկաչեւսկին: Կալանքի համար առիթ եր հանդիսացել այն, որ երկու երիտասարդները ապրիլի 16-ին ձերբակալվել էին Մոսկվայի Կեդրովա փողոցում 45-ամյա հայաստանցի գործարարի սպանության կասկածանքով:

Ձերբակալման պահին երիտասարդների հագուստի վրա արյան հետքեր են եղել: Հետաքննության ընթացքում Ռինոն խոստովանել է ազգայաին թշնամանքի հիման վրա 37 մարդու սպանություն: Արդյունքում նրա ցուցմունքների մեծամասնությունը հաստատվել է: Հետագայում ձերբակալվել են խմբավորման մյուս մասնակիցները: