15 սեպտեմբերի 2017 - 17:20 AMT
Ստամբուլի հայկական եկեղեցուց գողություն են արել

Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողություն է կատարվել:

Կողոպտիչներին հաջողվել է եկեղեցուց մի քանի իր գողանալ: Սակայն նրանք ստիպված են եղել փախչել, երբ նրանց նկատել են մեծ սրբապատկերը և խաչը եկեղեցուց դուրս բերելիս: Սրբապատկերը և խաչը դրսում թողնելով՝ նրանք փախել են՝ իրենց հետ տանելով գողացված որոշ պարագաներ, թուրքական լրատվականներին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Դեպքի վայր է ժամանած որստիկանությունը հետաքննություն է սկսել:

1461 թվականին Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո հայոց պատրիարքության հիմնադրումից ի վեր Ստամբուլում կառուցվել է 55 հայկական եկեղեցի։ Եկեղեցիներից 30-ից ավելին դեռևս գործում են: