15 սեպտեմբերի 2017 - 17:29 AMT
Հայ ուսանողի զեկույցը լավագույնն էր երիտասարդ գիտնականների համաժողովում

Հայաստանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մագիստրոս Արամ Գուրզադյանն առաջին տեղն է նվաճել ուսանողների և ասպիրանտների համառուսաստանյան մրցույթում, որը կայացել է Նիժնի Նովգորոդում: Համաժողովն անցել է «Ապագայի գիտությունը երիտասարդների գիտությունն է» խորագրով:

Գուրզադյանը լավագույնն է ճանաչվել Ֆիզիկա և աստղաֆիզիկա անվանակարգում: Երիտասարդ գիտնականի զեկույցը կոչվում էր «Գերտարածությունը և գլոբալ կայունությունը Հարաբերականության ընդհանուր տեսության մեջ», հայտնում է Rusarminfo-ն:

Հայ ուսանողների հրապարկումները հայտնվել են Համառուսաստանյան գիտական մրցույթի ցանկում: Մրցույթը կայացել է սեպտեմբերի 12-14-ը, որի կազմակերպիչն էր ՌԴ կրթության և գիտության նախարարությունը: